Բիկինիով Քիմ Քարդաշյանը կրքոտ թենիս է ցուցադրել Մեքսիկայում

12:35   25 օգոստոսի, 2016

Ա՜խ Մեքսիկա... ի՜նչ հաճույքով են Քիմ Քարդաշյանի երկրպագուները հիշելու իրենց կուռքի անցկացրած մի քանի օրերը մեքսիկական Պունտա միտա լողափին։ Չէ որ հենց այստեղ 2015-ի դեկտեմբերին որդուն՝ Սեյնթին, լույս աշխարհ բերելուց հետո Քիմն առաջին անգամ ցուցադրեց իր վերականգնված կազմվածքը։ Մարզումների եւ Աթքինսի դիետայի օգնությամբ 30 կգ նիհարած հեռուստաաստղը ոչ միայն կրքոտ սելֆիսեսիաներ էր անում՝ պարծենալով իր հանրահայտ հետույքով, յուղով պատված «կրակոտ» մարմնով, եւ սեւ թափանցիկ տոպով կուրծքը ցուցադրում, այլեւ ժամանակ էր հատկացնում սպորտին։

35-ամյա գեղեցկուհին հանգստյան ընթացքում հասցրել է նաեւ թենիս խաղալ 25-ամյա մոդել Ժասմին Սենդերսի հետ։

Բայց քանի որ կորտ է դուրս եկել Քիմ Քարդաշյանը, ամեն ինչ պետք է յուրահատուկ, կրքոտ ու սեքսուալ լինի։

Քիմը թենիս է խաղացել մարմնագույն բիկինով՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ հիանալի մարզավիճակում է։

Ի դեպ, Սենդերսը նույնպես հետ չի մնացել եւ լողազգեստով է դուրս եկել Քիմի դեմ «պայքարի»։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash News



© NEWS.am STYLE