Այսօր ծնվել է Թիմ Բարթոնը. կինոռեժիսորի TOP 5 ամենահայտնի ֆանտաստիկ ֆիլմերը

17:03   25 օգոստոսի, 2016

Ամերիկացի ռեժիսոր, գրող եւ անիմատոր Թիմ Բարթոնն այսօր նշում է ծննդյան 58-ամյակը: Կինոռեժիսորը մեծ ճանաչում է վայելում ֆանտաստիկ ժանրի ֆիլմերի սիրահարների շրջանում: Նրա ձեռագիրը երբեք չես շփոթի ոչ մեկի ձեռագրի հետ:

Բարթոնը հայտնի է իր մռայլ եւ գոթական ոճի աշխատաքներով եւ, իհարկե, սիրված դերասան Ջոնի Դեփի հետ համագործակցություններով:

Հանրահայտ կինոռեժիսորը ծնունդ է տվել բազմաթիվ ֆիլմերի եւ մուլտֆիլմերի:

Նրա լավագույն աշխատանքներից հինգը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Եթե ֆանտաստիկայի սիրահար եք, ուրեմն անպայման կցանկանաք այսօր դիտել դրանցից որեւիցե մեկը:

«Մկրատաձեռք Էդվարդը»

«Մղձավանձ` Սուրբ Ծննդից առաջ»

«Հարսնացուի մարմինը»

«Ալիսան հրաշքների աշխարհում»

«Քնած հովիտը»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE