Լիլի Քոլլինս. ինչպե՞ս է դիմահարդարվում Սպիտակաձյունիկն իրական կյանքում (ֆոտո)

18:02   25 օգոստոսի, 2016

Լիլի Քոլլինսին հեռուստադիտողը տեսել է բազմաթիվ ֆիլմերում, սակայն երիտասսարդ դերասանուհին առավել հայտնի դարձավ «Սպիտակաձյունիկը. թզուկների վրեժը» ֆիլմից հետո, որտեղ նրա խաղընկերուհին հոլիվույան աստղ Ջուլիա Ռոբերթսն էր:

Ֆիլմում Լիլին մարմնավորում է Սպիտակաձյունիկին: Նուրբ եւ գեղեցիկ դիմագծեր ունեցող դերասանուհին, կարծես թե, իրական կյանքում էլ շատ չի տարբերվում Սպիտակաձյունիկց:

Ինչպես եւ իր հերոսուհին` նա եւս ունի սեւ մազեր եւ հաճախ է շուրթերն ընդգծում կարմիր երանգի շրթներկով: Քոլլինսին հաճախ կարելի է տեսնել նաեւ թրենդային համարվող մուգ երանգի շրթներկով:

Արքայադստեր դիմագծեր ունեցող դեերասանուհու make up կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE