Բիկինով Քայլի Ջեների նոր լուսանկարները Բահամյան կղզիներից

14:42   25 օգոստոսի, 2016

Քայի Ջեները օգոստոսի 10-ին նշում էր ծննդյան 19-րդ տարեդարձը։ Աղջնակի ծննդյան մասին արեւմտյան պարբերականները սկսեցին գրել դեռեւս օգոստոսի սկզբից, երբ Քայլին ինքն իրեն նոր Range Rover էր գնել։ Այնուհետեւ հեռուստաաստղը նախատոնական երեկույթ էր կազմակերպել լոսանջելեսյան The Nice Guy ակումբում, ուր հայտնվել էին նրա աստղային ընտանիքի անդամները։

Իսկ հոբելյանական օրը Քային անցկացրել էր Բահամյան կղզիներում՝ ընկերուհիների եւ իր բոյֆրենդ ռեփեր Tyga-ի հետ։

Ճիշտ է, համացանցում արդեն հայտնվել են պապարացիների կողմից արված լուսանկարները, բայց չէ որ աղջիկները նույնպես լուսանկարվում են։

Եվ ահա, երեկ Քայլին որոշել է հրապարակել իրենց լուսանկարները, որտեղ մի խումբ լողազգեստով աղջիկներ, այդ թվում Քենդալ Ջեներւ, Բելլա Հադիդն ու Հեյլի Բոլդուինը, կեցվածք են ընդունել տեսախցիկների առաջ։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE