Հայտնի է Ջենիֆեր Լոպեսի եւ Կասպեր Սմարթի բաժանման պատճառը

18:24   25 օգոստոսի, 2016

5 տարվա համատեղ կյանքից հետո ամերիկյան շոուբիզնեսի ամենագրավիչ կանանցից Ջենիֆեր Լոպեսը բաժանվել է ամենահմայիչ պարողներից մեկից՝ Կասպեր Սմարթից։ Չնայած որոշ պարբերականներ հակառակն են պնդում՝ հայտնի է դարձել, թե որն է եղել Ջեյ Լոյի եւ Սմարթի վիճաբանության պատճառը։

Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ 47-ամյա գեղեցկուհուն բարկացրել է այն, որ Կասպերը չի համաձայնել ուղեկցել իր նրբագեղ ընտրյալին Apollo in the Hamptons բարեգործական երեկույթին Նյու Յորքում։ Դրա փոխարեն 29-ամյա պարողը որոշել է ներկա լինել Լաս Վեգասում կայանալիք Քոնոր ՄաքԳրեգորին ընդդեմ Նեյթ Դիասի բռնցամարտին։

Եվ մինչ Կասպերը հիանալի ժամանակ էր անցկացնում Քանյե Ուեսթի եւ սպորտային մեկնաբան Բրյուս Բաֆերի հետ, Ջեյ Լոն որոշել է վերջակետ դնել հարաբերություններում։

Նշենք, որ սա զույգի առաջին բաժանումը չէ. երբ Ջեյ Լոն որեւէ նոր նախագիծ է ծրագրում, երգչուհին լրացուցիչ փիառի համար «խզում է հարաբերությունները» Կասպեր Սմարթի հետ:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE