Քիմ Քարդաշյանը կհանձնի MTV Video Music Awards-ի մրցանակներից մեկը

11:03   26 օգոստոսի, 2016

Մեքսիկայում անմոռանալի լողափնյա հանգիստը վայելելուց հետո Քիմ Քարդաշյանը անկասկած պատրաստ է այս կարեւոր երեկույթին։

Ամերիկյան TMZ պարբերականի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը կհանձնի Նյու Յորքում կայանալիք MTV Video Music Awards-ի մրցանակներից մեկը։ Թե որ անվանակարգի հաղթողի անունն է հնչելու Քիմի շուրթերից՝ հայտնի չէ, բայց հայուհին արդեն մեկ անգամ՝ 2014-ին, պատվով կատարել է այս առաջադրանքը՝ հայտարարելով Սեմ Սմիթի անունը։

Իր ներկայությամբ երեկույթը գեղեցկացնելուց բացի, 35-ամյա հայուհին կսատարի ամուսնուս՝ Քանյե Ուեսթին, որի «Famous» երգը ներկայացված է երկու անվանակարգերում՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ» եւ «Երգչի լավագույն տեսահոլովակ»։  

Սակայն բեմում Քիմից բացի կհայտնվի նաեւ Քանյեն, որին տրամադրված 4 րոպեների ընթացքում ռեփերը կարող է անել այն ամենն ինչ ուզում է՝ երգել, խոսել, սկանդալային հայտարարություններ անել (ինչպես լինում է գրեթե ամեն տարի)։

Ինչպես հիշում եք, անցյալ տարի Քանյեն հայտարարել էր, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին 2020-ին։  

 



© NEWS.am STYLE