Ժպտացող Ջենիֆեր Լոպես vs տխրադեմ Կասպեր Սմարթ. զույգը՝ բաժանումից հետո

12:10   26 օգոստոսի, 2016

Ա՜խ Կասպեր, ինչպես կարելի է բաժանվել այս կնոջից...

Օրերս համացանցում տարածվեցին լուրեր, որ 5 տարվա համատեղ կյանքից հետո ամերիկյան շոուբիզնեսի ամենագրավիչ կանանցից Ջենիֆեր Լոպեսը բաժանվել է իր ընտրյալից՝ պարող Կասպեր Սմարթից։ Եվ չնայած սա զույգի առաջին «բաժանումը» չէ (երբ Ջեյ Լոն որեւէ նոր նախագիծ է ծրագրում, երգչուհին լրացուցիչ փիառի համար «խզում է հարաբերությունները» Կասպեր Սմարթի հետ), արդեն հայտնի է զույգի վիճաբանության պատճառը։

Կասպերը չի ցանկացել ուղեկցել իր գեղեցկուհուն Apollo in the Hamptons բարեգործական երեկույթին Նյու Յորքում, ինչը շատ բարկացրել է երգչուհուն, եւ նա որոշել է վերջակետ դնել իրենց հարաբերություններին։

Բաժանումից հետո պապարացիները եւ Կասպերին, եւ Ջեյ Լոյին «բռնացրել են» Նյու Յորքում։

47-ամյա երգչուհին բավական բարձր տրամադրություն ուներ եւ նույնիսկ ժպտացել է տեսախցիկների առաջ։

Նույնը չի կարելի ասել 29-ամյա պարողի մասին։ Կասպերը քողարկել է դեմքը սպորտային հագուստի եւ գլխարկի տակ։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE