Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը Ավետ Բարսեղյանին

13:40   26 օգոստոսի, 2016

Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է իր երկար տարիների գործընկեր, սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանին դստեր՝ Լուսեի ծննդյան առթիվ։

Фото опубликовано Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Ավետի ու Անիի Հրաշքը՝ ԼՈՒՍԵ՜ աղջիկը ծնվեց՝ որպես լույսի ու սիրո մե՜ծ պարգև ։))) Երեկվանից երջանիկ հորաքրոջ դեմքով ապրում եմ։ Ավոոոոս Լույսի, օրհնության ու երջանկության աղջիկ թող միշտ լինի Լուսեն, իր ծնողների պես խաղաղ, սիրառատ ու հանդարտ, բայց դե հորաքրոջ(իմ) նման համառ։ Իմ աղջի՜կ, բարի գալուստ»,- գրել է երջանիկ հորաքույրը։

Հիշեցնենք, փոքրիկ Լուսեն լույս աշխարհ է եկել օգոստոսի 25-ին։ 



© NEWS.am STYLE