Քրիս Փայնը նշում է ծննդյան տարեդարձը. կապուտաչյա դերասանի մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք արժե դիտել

16:34   26 օգոստոսի, 2016

Հոլիվուդի ամենակապուտաչյա դերասանը` Քրիս Փայնն, այսօր նշում է ծննդյան 36-ամյակը (ի դեպ, այսօր ծննդյան 36-ամյակն է նշում նաեւ «Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինը):

Քրիսի ծնողները նախկինում եւս դերասաններ են եղել: Վաղ տարիքում Փայնը կրթություն է ստացել Քալիֆորնիայի համալսարանում, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում:

Հմայիչ դերասանը մի շարք ֆիլմերում է նկարահանվել: Նրան կարող եք տեսնել թե դրամաներում, թե մելոդրամաներում, թե կատակերգություններում: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Քրիս Փայնի մասնակցությամբ հինգ բազմաժանր ֆիլմեր, որոնք հաստատ կհետաքրքրեն ձեզ երեկոյան դիտման համար:

«Արքայադստեր օրագրերը»

«Հաջողության համբույր»

«Ուրեմն պատերա՞զմ»

«Անտառի խորքում»

«Աստղային ճանապարհ»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE