Աստղային make up. Նատալի Փորթման (ֆոտո)

17:03   26 օգոստոսի, 2016

Հոլիվուդյան գեղեցկուհի Նատալի Փորթմանին հեռուստադիտողը սկսեց ճանաչել «Լեոն» ֆիլմից հետո, որտեղ գեղեցկուհին դեռեւս փոքրիկ աղջնակ էր: Այսօր Փորթմանն արդեն 35 տարեկան է, սակայն արտաքնապես շարունակում է մնալ նույն փխրուն եւ նուրբ աղջիկը:

Նատալին երբեք չի չարաշահում դիմահարդարումը: Հաճախ նա, պարզապես, ընդգծում է այտոսկրերը, սեւաներկի օգնությամբ ավելի արտահայտիչ է դարձնում թարթիչները եւ մեղմ գույնի շրթներկով ամբողջացնում է իր կերպարը:

Երբեմն գովազդային հոլովակներում Փորթմանին կարելի է տեսնել նաեւ կարմիր շրթներկով կամ էլ` smokey eyes դիմահարդարմամբ: Ինչպես ասում են` գեղեցիկ մարդը գեղեցիկ է ամեն կերպարում:

Դերասանուհու ամենագեղեցիկ կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE