Նախանձում են, որ հարուստ տղամարդիկ ոտքերս են ընկած. Անաստասիա Վոլոչկովան՝ մարմնավաճառության մեջ իրեն մեղադրողներին

18:02   26 օգոստոսի, 2016

Վերջին օրերին բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովային ռուսական մամուլում մեղադրում են մարմնավաճառության մեջ։ 40-ամյա Վոլոչկովան որոշել է մեկնաբանություն տալ՝ նշելով, որ չի ճանաչում այդ լուրերը տարածող մարդկանց, բայց կարծում է, որ նրանք պարզապես նախանձում են իրեն.

«Մի բան եմ ուզում ասել։ Նրանք չեն կարողանում հաշտվել, որ ես հաջողակ եմ, գեղեցիկ, անկախ, ազատ, այն, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, հարուստ տղամարդիկ ոտքերս են ընկած՝ իրենց նվերներով ու «մայբախերով», ծաղկեփնջերով հերթ են կանգնում ինձ հետ հանդիպելու համար։ Այս ամենը չեն կարողանում ինձ ներել եւ երբեք էլ չեն ների։ Իսկ մնացած հիմարություններն ու սադրանքները մեկնաբանել չեմ պատրաստվում»,- պարուհու խոսքը մեջբերել է Life.ru-ն։

Հիշեցնենք, որ Անաստասիա Վոլոչկովան խաբեությամբ մեծ գումարներ է վերցրել ադրբեջանցի գործարարից։ Բալետի պարուհին ադրբեջանցի գործարարի հետ ընթրիքի համար 25 հազար դոլար է ստացել, որից հետո նրան ինտիմ ծառայություններ է առաջարկել՝ լրացուցիչ 40 հազար դոլարի դիմաց: Բայց ստանալով կանխավճարը՝ Անաստասիան փակվել է հյուրանոցի մեկ այլ համարում, իսկ հաջորդ առավոտյան մեկնել երկրից՝ չվերադարձնելով



© NEWS.am STYLE