Ջենիֆեր Լոպեսի առաջին գրառումը բաժանումից հետո

10:28   27 օգոստոսի, 2016

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի եւ հայտնի պարող Կասպեր Սմարթի բաժանումը, կարծես, իրականություն է։ Չնայած սա զույգի առաջին «բաժանումը» չէ (երբ Ջեյ Լոն որեւէ նոր նախագիծ է ծրագրում, երգչուհին լրացուցիչ փիառի համար «խզում է հարաբերությունները» Կասպեր Սմարթի հետ)՝ հավանաբար այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է։

Արդեն հայտնի է զույգի վիճաբանության պատճառը, պապարացիները հասցրել են լուսանկարել, թե ինչպես է 47-ամյա գեղեցկուհին ժպտադեմ գնում իր գործերով, իսկ ահա Սմարթը տխուր շրջում միայնակ։

Բայց երեւում է, Ջեյ Լոն ոչ միայն ցանկանում է ցուցադրել, որ իր կյանքում ամեն ինչ կարգին է, այլեւ փորձում է խորհուրդներ տալ սիրահարներին։ Ջեյ Լոն բաժանումից հետո նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում, որն ասես կոչ լինի՝ «Պաշտպանիր սիրտդ»։

Фото опубликовано Jennifer Lopez (@jlo)

Նշենք, որ լուսանկարն արված է «Կապույտի երանգները» սերիալի նկարահանումների ժամանակ։ Ֆիլմում 47-ամյա գեղեցկուհին ոստիկանի դեր է խաղում:



© NEWS.am STYLE