Առանց դիմահարդարման Ադելին «բռնացրել են» բանջարեղենի խանութում

14:20   27 օգոստոսի, 2016

Աշխարհահռչակ աստղերը նույնպես «հասարակ մահկանացուների նման» գնումներ են կատարում բանջարեղենի խանութներից։

28-ամյա Ադելին, որը վերջերս է վերադարձել իր «25» համաշխարհային շրջագայությունից, տեսել են Լոս Անջելեսի բանջարեղենի խանութներից մեկում։

Ադելն առանց դիմահարդարման ու սովորական տեսքով է եղել։

Հիշեցնենք, որ Ադելի համերգը Ֆենիքսում չեղարկվել էր, ինչի մասին երգչուհին անձամբ էր հայտնել իր երկրպագուներին՝ Instagram-ում հրապարակելով տեսանյութ, որում կրկին առանց դիմահարդարման էր։ 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE