Աստղային make up. Քիրա Նայթլի (ֆոտո)

17:03   27 օգոստոսի, 2016

Հոլիվուդյան դերասանուհի Քիրա Նայթլին այն հայտնիներից չէ, որոնք դիմում են տարբեր պլաստիկ վիրահատությունների` կատարյալ մարմին եւ դիմագծեր ունենալու համար: Նիհարակազմ դերասանուհին չի փայլում կլորիկ բարեմասնություններով եւ անթերի դիմագծերով, սակայն համաձայվեք, որ նա Հոլիվուդի ամենահմայիչ ներկայացուցիչներից է:

Իր բնական հմայքը Քիրան ավելի կատարյալ է դարձնում դիմահարդարման միջոցով: Քիրայի աչքերին հաճախ կարելի է տեսնել smokey eyes ոճի make up, իսկ շուրթերին փայլում են ամենահետաքրքիր երանգները: Քիրան «պատվով» կրում է թե բաց, թե մուգ երանգի շրթներկ:

Արիստոկրատ արտաքինի եւ պահվածքի շնորհիվ դրասանուհուն հենց այդպիսի դերեր են մեծամասամբ բաժին հասնում: Ինչպե՞ս է Քիրան դիմահարդարվում ֆիլմերից դուրս: Պատասխանը փնտրեք լուսանկարներում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE