Աստղային street style. Արիանա Գրանդե (ֆոտո)

18:26   27 օգոստոսի, 2016

Երգչուհի, դերասանուհի եւ, պարզապես, դեռահասների սիրելի Արիանա Գրանդեն միշտ ներկայանում է վառ եւ դրական կերպարներով: Պարզվում է` երիտասարդ աստղն այդպիսին է նաեւ առօրյայում: Հիմա կհարցնեք, թե որտեղից գիտեմ դա: Պատասխանը շատ հեշտ է` համացանցում «քրքրելով» նրա առօրյա street style կերպարները շատ հեշտությամբ կարելի է գալ նման եզրակացության:

Արիանան սովորական զբոսանքի ժամանակ էլ նախընտրում է ունենալ կոկիկ վարսահարդարում եւ հագնել տրամադրություն ստեղծող հագուստ: Ժպտերես երգչուհին դեմ չէ նաեւ շփվել պապարացիների հետ: Նա դա անում է` ցուցադրելով իր հմայիչ ժպիտն ու ձեռքով անելով բոլոր նրանց, ովքեր հետագայում պետք է նայեն իր լուսանկարները:

Ահա` այսպիսի տեսքով է Արիանան զբոսնում փողոցում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE