Աստղային make up. Մեգան Ֆոքս (ֆոտո)

12:08   28 օգոստոսի, 2016

Փայլուն աչքերով եւ սուր հայացքով այս դերասանուհու անունն ամենահաճախն է շոշափվում պլաստիկ վիրահատություններ իրականացրած աստղերի ցուցակներում, սակայն այն, որ այս կինը աննկարագրելի գեղեցիկ է, կարծում ենք` չեք վիճի:

Բացի գեղեցիկ լինելուց Ֆոքսը նաեւ շատ ճաշակով է` թե հագնվելու, թե դիմահարդարվելու առումով:

Կարմիր շուրթերն ու սեւ սլաքները դարձել են Մեգանի այցեքարտը, իսկ երկար թարթիչներն էլ ավելի խորն են դարձնում նրա թափանցիկ հայացքը:

Գեղեցկուհի Մեգան Ֆոքսի դիմահարդարման ամենագրավիչ կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE