Շիկահեր Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի Famous հոլովակի մերկ հերոսների մոմե արձանների ցուցահանդեսին

11:16   28 օգոստոսի, 2016

Քանյե Ուեսթի Famous երգի տեսահոլովակը՝ մերկ Քիմ Քարդաշյանի, Ջորջ Բուշ կրտսերի, Թեյլոր Սվիֆթի, Ռիհաննայի, Քրիս Բրաուն Դոնալդ Թրամփի, Ջիի, Թեյլոր Սվիֆթի, Աննա Վինտուրի, Էմբեր Ռոուզի, Բիլ Կոսբիի եւ Քեյթլին Ջենների մասնակցությամբ, հուլիսի սկզբին պայթեցրեց համացանցը: Չնայած հոլովակի հերոսները հայտարարել էին, որ իրենք երբեք չեն մերկացել, եւ դրանք պարզապես մոմե արձաններ են, միեւնույնն է, տեսահոլովակը մեծ հաջողություն ունեցավ եւ արդեն 15 միլիոն դիտում է գրանցել. ի դեպ հոլովակի դիտումը մինչեւ այսօր արգելափակված է անչափահասների համար:

Եվ վերջապես գաղտնիքը բացահայտվեց:

Այո, հոլովակում օգտագործվել են հայտնիների մոմե արձանները, որոնք կարելի է տեսնել Լոս Անջելեսի Blum and Poe պատկերասրահում:

Այս մասին տեղեկացրել է հենց ինքը՝ ռեփերի կին Քիմ Քարդաշյանը, որը առաջիններից է գնացել այնտեղ:

Հայուհին կրկին շիկահեր է դարձել:

Քիմը՝ դերասանուհի Օլիվիա Մանի հետ

Քիմը՝ Blum and Poe պատկերասրահի տնօրեն Թիմոթի Բլումի հետ

35-ամյա գեղեցկուհին պատկերասրահում հայտնվել է քրոջ՝ Քենդալ Ջեների հետ եւ սկսել է լուսանկարել իր եւ Քանյեի մոմե ֆիգուրները:

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE