Աստղային make up. Քսենիա Սոբչակ (ֆոտո)

13:31   29 օգոստոսի, 2016

Ռուսական շոու-բիզնեսի ամենագլամուրային շիկահեր Քսենիա Սոբչակին գեղեցկուհի անվանելը դժվար է, սակայն նրա ճաշակն ու ոճի զգացողությունը ժխտելն էլ անհնար է: Հենց այդ երկու հատկանիշների շնորհիվ էլ Քսենիան կարողացել է դառնալ ռուսական գլամուրային երեկույթների ամենասպասված ներկայացուցիչներից մեկը:

Քսենիան հաճախ է դիմում տարատեսակ փորձարկումների` թե հագուստի, թե դիմահարդարման մեջ:

Համարձակ շիկահերն իր դեմքին կրել է ծիածանի, գրեթե, բոլոր գույները, եւ այդ ամենն արել է իրեն հատուկ ճաշակով եւ նրբագեղությամբ:

Այսօրվա մեր խորագրում ներկայացնում ենք «շոկոլադի մեջ գտնվող շիկահերի» տարբեր ժամանակների make up կերպարները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE