Եվգենի Պլյուշչենկոն եւ Մարիամ Մերաբովան ելույթ կունենան Երեւանում Սառցե շոուի ժամանակ

15:05   29 օգոստոսի, 2016

Անցած տարի Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Գեւ Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Դիմա Բիլանը, Էդվին Մարտոնը եւ ուրիշներ ուրախացրին երեւանյան հանդիսատեսին «Սառույցի արքաները» հոյակապ շոուով:

Նոյեմբերի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում նորից սառցե շոու կկայանա, սակայն ինչպես մեզ պատմել են միջոցառման կազմակերպիչ Forpostart ընկերությունը՝ այս անգամ հանդիսատեսին սպասում են մի շարք անակնկալներ, քանի որ շոուի ձեւաչափը մի քիչ փոխվել է:

Գեղասահքի բուն շոուից բացի հանդիսատեսը կլսի ու կտեսնի Մարիամ Մերաբովային, նաեւ կներկայացվի ռուս ու հայ դիզայներների ու նորաձեւության տների 2017-ի լավագույն հավաքածուների դեֆիլեն։

Ծրագրին մասնակցում են գեղասահքի հայ մարզիկներն ու Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի պատանի մարզիկները:

Շոուին նաեւ կմասնակցեն Իրինա Սլուցկայան, Ադելինա Սոտնիկովան, Բրայան Ժյուբերը, Կիրա Կորպին, Էլայջ Բալդեն, ինչպես նաեւ Էդգար Հակոբյանը։



© NEWS.am STYLE