Աստղային street style. Քենդալ Ջեններ (ֆոտո)

18:02   29 օգոստոսի, 2016

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի յուրաքանչյուր անդամ միշտ աչքի է ընկնում խնամված տեսքով եւ ճաշակով: Բացառություն չէ նաեւ Քենդալ Ջենները, որը նրբաճաշակ է եւ գեղեցիկ, ինչպես էկրաններին եւ ֆոտոշարքերում, այնպես էլ` իրական կյանքում:

Դատելով մոդելի առօրյա լուսանկարներից (որոնց համար կրկին շնորհակալ ենք ամենակարող պապարացիներին:))` Ջեններն, իհարկե, սիրում է գեղեցիկ հագնվել, սակայն իր street կերպարները հաճախ ամբողջացնում է մուգ ապակիներ ունեցող ակնոցներով:

Տեսնես` Քենդալն, իրո՞ք, կարծում է` իրեն չեն նկատի մուգ ակնոցների ետեւում:

Պապարացիներն, սակայն, այդպես չեն կարծում: Մենք էլ նրանց շնորհիվ ձեզ ենք ներկայացնում Քենդալ Ջենների առօրյա կերպարներից մի քանիսը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE