Միխայիլ Գալուստյանը հրաժարվում է օգնել եղբորը աշխատանք գտնելու հարցում

13:18   30 օգոստոսի, 2016

Հանրահայտ երգիծաբան Միխայիլ Գալուստյանը ռուսական Starhit-ին տված հարցազրույցում պատմել է իր կրտսեր եղբայր Դավիթի մասին:

Միխայիլը հրաժարվում է իր 30-ամյա եղբորը օգնել աշխատանք գտնելու հարցում: Շոումենը կարծում է, որ նա կկարողանա ինքնուրույն հաղթահարել դժվարությունները:

«Առայժմ նա աշխատանքի ընդունվելու հարցում դժվարություններ ունի, չի կարողանում նորմալ աշխատանք գտնել,- ասել է դերասանը,- Եղբայրս ինձ հետ Comedy Club Production –ում մի քանի տարի աշխատելուց հետո վերադարձել է Սոչի, ասելով՝ «Մայրաքաղաքը կոպիտ մարդկանց համար է»: Նա այնքան նուրբ ներաշխարհ ունի: Կարծում եմ Դավիթի մոտ ամեն ինչ դեռ առջեւում է, նա ընդամենը 30 տարեկան է: Նա գրում է, ֆենթեզի սցենարներ հորինում»:

Այդուհանդերձ, Գալուստյանը չի շտապում եղբորը ներգրավել իր նախագծերում:

Մոսկվան հսկայական քաղաք է, այստեղ այնպիսի մասնագետներ կան ... Ես չեմ գնա զիջումների, ինչ է թե նա իմ եղբայրն է, եթե դրա հետեւանքով պետք է որակը տուժի»- Միխայիլին մեջբերում է Starhit ամսագիրը:



© NEWS.am STYLE