Ինչպես փրկել ամուսնությունը, որում սեքս չկա

23:11   17 սեպտեմբերի, 2016

Չարժե մտածել, թե ձեր զուգընկերը սեքս չի ուզում

«Մի շտապեք եզրահանգումներ անել ձեր զուգընկերոջ սեռական հակումների վերաբերյալ, առանց անմիջապես նրա հետ խոսելու», - հայտնում է սեքսապաթոլոգ Մուշումի Հոուսը՝ Լոս Անջելեսից:

«Այն զույգերը, որոնք վաղուց միասին են, պետք է պլանավորեն ինտիմ շփման օրերը, որպեսզի դարձյալ իրար հետ սեքսի դրական կանխավայելում ապրեն»:

Պետք է ընդունել սեփական վիրավորանքները

Եթե մարդը բավականաչափ հաճախ է լսել «չէ, այսօր չէ, սիրելիս» բառերը, նրա հոգում վիրավորանքի եւ ամոթի զգացում է առաջանում: Ամենից հաճախ այդ վիրավորանքը փոխանցվում է հարաբերությունների եւ համատեղ կյանքի այլ ոլորտներ: Նման իրավիճակում Հոուսը սեքսից հրաժարվող զուգընկերոջը խորհուրդ է տալիս խոստովանել, որ այժմ գնդակն իր դաշտում է: Եկել է սեքս նախաձեռնելու իր հերթը։

Երբ զուգընկերները դարձյալ գիտակցում են իրար պահանջմունքները, Հոուսը խորհուրդ է տալիս հերթով սեքս նախաձեռնել:

Պլանավորեք սեքսը

Դուք պլանավորում եք, թե ինչպես ներկա լինեք երեխայի հանդեսին: Պլանավորում եք, թե ինչպես այցելեք բժշկին եւ այլն: Եթե ամուսնության մեջ սեքսը կորել է, սեքսապաթոլոգ Մայքլ Աարոնը Նյու Յորքից խորհուրդ է տալիս նաեւ սեքսը պլանավորել: Ընդ որում, անհրաժեշտ է պլանավորել ոչ միայն ժամանակը, այլեւ բոլոր համընթաց մանրամասները:

Խոսեք ձեր ֆանտազիաների մասին

Չափազանց հաճախ, ասում է Հոուսը, երկարատեւ հարաբերություններում զուգընկերներն իրար չեն հայտնում սեքսուալ նոր ֆանտազիաները եւ հետաքրքրությունները: Սովորաբար դա ավելի խորը հարց է, քան այն, թե մարդն ինչ է ուզում անկողնում: Մարդը պետք է բացվի: Օրինակ` խոստովանի, որ ուզում է տիրապետել կամ հակառակը, ենթակայի դեր խաղալ:

Սովորեք աշխատել սեռական ցանկացած խնդրի հետ

Սեռական տարբեր դիսֆունկցիաները (օրինակ` էրեկտիլ դիսֆունկցիան, վաղաժամ սերմնաժայթքումը կամ հեշտոցային քսուքի բացակայությունը) մարդկանց ստիպում է ապրումներ ունենալ սեքսի պատճառով, բացատրում է Նյու Յորքից հոգեթերապեւտ Լորել Շթեյնբերգը: Պետք է փոխել սեփական գիտակցությունը եւ հաշտվել այն փաստի հետ, որ մարմինը ոչ միշտ է գործում այնպես, ինչպես դուք կուզեիք:

Ավելի քիչ գլուխ, ավելի շատ մարմին

«Եթե դուք ամբողջ օրն ընկղմված եք եղել աշխատանքի մեջ, բարդ կլինի սեփական մարմնի հետ կապ գտնել, ինչպես նաեւ գործարկել սեռական էներգիան», – շարունակում է սյունակագիրը: Այդ խնդիրը հաղթահարելու համար Սան-Դիեգոյից սեքսապաթոլոգ Քրիստին Ցեյզինգը զույգերին խորհուրդ է տալիս լսել սեփական մարմնին եւ շատ ուշադիր լինել այն նուրբ սեռական ազդանշանների հանդեպ, որ ուղարկում է զուգընկերը:

Վերջ տվեք մտահոգվել օրգազմի պատճառով

Իրենց սեռական կյանքի առումով ապրումներ ունեցող զույգերին Հոուսը սիրում է հիշեցնել, որ սեքսը չպետք է անպայման օրգազմով ավարտվի:

«Եթե օրգազմ եղել է, հրաշալի է: Դա յուրահատուկ բալ է տորթի վրա,- սեքսապաթոլոգին է մեջբերում հեղինակը: Բայց սեքս կարող է լինել նաեւ ակտիվ համբույրների սեանսը` մերկ, կամ լոգասենյակում միասին անցկացված ժամանակը եւ նույնիսկ մերսումը: Մտերմության այլ` զուգընկերներին պակաս վախեցնող եւ ճնշող տեսակների քաջալերումը կարող է զույգին վերադարձնել մեծ սեքս», – ամփոփում է Հոուսը:


Աղբյուրը` Ivona



© NEWS.am STYLE