Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ երեխաների հետ գնումներ կատարելիս

11:40   30 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, որոնք ուղղակի փայլեցին MTV Video Music Awards 2016-ի կարմիր գորգով անցնելիս, Նյու Յորքում որոշել են դուրս գալ գնումներ կատարելու։ Եվ եթե տարվա ամենակարեւոր մրցանակաբաշխություններից մեկին նրանք ներկայացել էին առանց իրենց երկու հրաշքների, ապա գնումներ կատարել են ընտանյոք հանդերձ։

Քիմը, Քանյեն, 3-ամյա Նորթն ու 9-ամսական Սեյնթը շրջել են մի քանի խանութներում։

Ընտանիքի կրտսեր անդամը հանրությանը ներկայացել է միլիթարի ոճով։

Իսկ ահա Նորթը ցուցադրել է հայրիկի Yeezy Boost 350 մանկական մարզակոշիկները, որոնք շուտով կհայտնվեն խանութներում. արժեքը՝ 130 դոլար։

Քանյեն ընտանեկան գնումների համար ընտրել է 2Pac-ի նկարով շապիկ։

Դե իսկ Քիմի մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես միշտ, գեղեցկուհին հիասքանչ տեսք ուներ։

Վերադառնալիս Քիմը հավաքվածներին խնդրել է շշուկով խոսել, քանզի փոքրիկ Նորթը անուշ քնել էր։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ACE/Infphoto 



© NEWS.am STYLE