Սպիտակ շորտով Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի հետ ռոմանտիկ ընթրիքի շտապելիս

15:15   30 օգոստոսի, 2016

Արդեն մի քանի օր է Քիմ Քարդաշյանը ոտքի է հանել Նյու Յորքի բոլոր պապարացիներին։ Սկզբում Քիմը Քանյե Ուեսթի հետ ուղղակի փայլեցին MTV Video Music Awards 2016-ի ժամանակ։ Հաջորդ օրն առավոտյան աստղային զույգը երեխաների հետ դուրս էին եկել գնումներ կատարելու։

Իսկ երեկոյան 35-ամյա հայուհին եւ 39-ամյա ռեփերը որոշել են գնալ ռոմանտիկ ընթրիքի։

Եվ եթե առավոտյան գնումներ կատարելիս Քիմը ներկայացել էր սեւ կիսաշրջազգեստով եւ լայն շապիկով, ապա երեկոյան հայտնվել է սպիտակ շորտով ու բլուզով, որը ցուցադրում էր նրա մարմնագույն կրծկալը։

Գեղեցկուհու կերպարն ավելի է ամբողջացրել մինչեւ հատակը ձգվող վերարկուն։

 

Ռոմանտիկ ընթրիքին զույգը հավանաբար քննարկելու է Քանյեի արտասովոր ելույթը MTV Video Music Awards-ի ժամանակ, ինչպես նաեւ փորձելու են մոռանալ այն հիասթափությունը, որը նրանք ապրեցին կիրակի. Քանյեն ներկայացված էր երկու անվանակարգերում, բայց ոչ մեկում հաղթող չդարձավ։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI



© NEWS.am STYLE