Ռիհաննան եւ Դրեյքը ռոմանտիկ ընթրիքի են գնացել

17:07   30 օգոստոսի, 2016

Սիրահարները հավաքվել են Նյու Յորքում։

Օգոստոսի 28-ին MTV հեռուստաալիքի կազմակերպած ամենակարեւոր իրադարձությանը՝ MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը, ներկա են եղել ամենահայտնի երգիչ-երգչուհիները, որոնք Նյու Յորք էին եկել՝ իմանալու համաշխարհային շոու-բիզնեսի լավագույն տեսահոլովակների անուններն այս տարի։

Շոուից հետ Նյու Յորքում որոշել են ռոմանտիկ ընթրիքի գնալ ոչ միայն Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, այլեւ Ռիհաննան ու Դրեյքը, որը Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակը երգչուհուն հանձնելուց հետո սիրո խոստովանություն էր արել բարբադոսցի գեղեցկուհուն.

«Նա մեկն է, ում 22 տարեկանից սիրահարված եմ։ Նա իմ լավագույն ընկերներից մեկն է այս աշխարհում»,- հրապարակավ հայտարարել էր 30-ամյա ռեփերը։

Խոստովանությունից հետո զույգը որոշել է ռոմանտիկ ընթրիքի գնալ Nobu ռեստորան։

Ռիհաննան սիրելիի հետ երեկոն անցկացնելու համար ընտրել է սպիտակ մինի-զգեստ, որը ցուցադրել է նրա սլացիկ ոտքերը։

 

Դրեյքը ներկայացել է casual ոճով։

Նշենք, որ զույգի սիրավեպի մասին վաղուց են խոսում, բայց թե 28-ամյա երգչուհին, թե ռեփերը դեռեւս ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE