Թոփլես Ֆերգին՝ Paper ամսագրի նոր ֆոտոշարքում

18:12   30 օգոստոսի, 2016

Paper ամսագրի սեպտեմբերյան համարը թեժ է լինելու։ Դրա էջերին հայտնվելու են միանգամից երեք հայտնի գեղեցկուհիներ՝ Նաոմի Քեմփբելը, մերկ Բլեք Չայնան եւ թոփլես Ֆերգին։

Ամսագրում նոր համարում Ֆերգիի գունավոր ֆոտոշարքից բացի, կարելի է կարդալ նաեւ նրա հարցազրույցը, որում երգչուհին պատմում է որդու՝ Էքսլի եւ ամուսնու՝ հայտնի դերասան եւ մոդել Ջոշ Դյուամելի մասին։

41-ամյա երգչուհին բացահայտել է, որ իր կյանքում ամենաանմոռանալի պահը որդուն իր համերգին տեսնելն է եղել։

«Կախարդական ակնթարթ էր. Էքլսը հանդիսատեսի մեջ ձեռքով էր անում ինձ»,- վերհիշել է Ֆերգին։

Երգչուհին նաեւ նշել է, թե որքան կարեւոր դեր է ունեցել ամուսինն իր բեմական կյանքում 2011-ին՝ The Black Eyed Peas-ից հեռանալուց հետո։

«Ամուսինս միակն էր, ով քաջալերում էր ինձ։ Նա ասում էր՝ ես ուզում եմ քեզ կրկին բեմում տեսնել»,- պատմել է վերջերս համացանցը պայթեցրած MILF երգի կատարողը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE