Քեմերոն Դիասը նշում է ծննդյան 44-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ TOP 5 ամենահայտնի կատակերգությունները

18:20   30 օգոստոսի, 2016

Այսօր իր ծննդյան 44-ամյակն է նշում Հոլիվուդի ամենադրական շիկահերը` դերասանուհի, պրոդյուսեր եւ նախկին մոդել Քեմերոն Դիասը: Դիասն առավել հայտնի դարձավ «Դիմակը» ֆիլմից հետո, որտեղ նրա խաղընկերն ամենահումորային Ջիմ Քերին էր:

Քեմերոնը փայլում է ցանկացած ժանրի ֆիլմում: Նա այն դերասանուհիներից է, որն ասպարեզ մուտք գործեց գեղեցիկ եւ տարբերվող արտաքինի շնորհիվ, սակայն որոշ ժամանակ անց ապացուցեց, որ ինքը պարզապես գեղեցիկ ու երկարաոտ շիկահեր չէ, նա փայլում է նաեւ իր տաղանդով:

Հենց տաղանդի շնորհիվ էլ Դիասը այս տարիների ընթացքում արժանացել է ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից շատերին, այդ թվում` «Ոսկե Գլոբուսի»:

Դերասանուհին առավել հայտնի է կատակերգական կերպարներով: Նրա մասնակցությամբ TOP 5 լավագույն կատակերգություններն առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

«Դիմակը»

«Շատ սարսափելի ուսուցչուհին»

«Ուրիշ կին»

«Մի անգամ Վեգասում»

«Չառլիի հրեշտակները»

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE