Ես իդեալներ չեմ ստեղծում. Ադրիանա Գալստյանն ու Սեւանա լիճը` NEWS.am STYLE-ի նոր ֆոտոշարքում

12:08   31 օգոստոսի, 2016

Ադրիանա Գալստյանին եւ նրա մարմնավորած հերոսուհիներին հաճախ ենք անդրադառնում տարբեր հարցազրույցներով: Այս անգամ NEWS.am STYLE-ը որոշեց բացահայտել դերասանուհուն նոր տեսանկյունից: Իսկ էլ ինչպե՞ս կարող ենք բացահայտել մարդուն, եթե ոչ բլից հարցերի միջոցով:

Ադրիանան ոչ միայն պատասխանեց մեր հարցերին, այլեւ դարձավ Սեւանում իրականացրած մեր նոր ֆոտոշարքի հերոսուհին:

Լուսանկարներն ու հարցազրույցը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Ինչպիսի՞ն է Ադրիանա Գալստյանը:

-Այնպիսին, ինչպիսին ցանկանում են տեսնել ծնողներս, հարազատներս եւ մտերիմներս:

-Ամենամեծ երազանքդ...

-Թող դա այդպես էլ անհայտ մնա:

-Եթե չլինեիր դերասանուհի....

-Կլինեի երգչուհի:

-Կատարյալ երջանկությունը քեզ համար...

-Գտնել կյանքում ամենալավն ու ամենալավին…

-Սիրածդ ֆիլմը...

-«Խաբեության պատրանք» 1 եւ 2:

-Հոլիվուդյան ո՞ր դերասանի հետ կցանկանայիր հայտնվել միեւնույն ֆիլմում

-Ջեյսոն Սթեթհեմի հետ:

-Սիրածդ գիրքը...

-Ջեյն Օսթին, «Հպարտություն եւ նախապաշարմունք»:

՞նչ ոճի երաժշտություն ես լսում...

-Ամենատարբեր` կախված է տրամադրությունիցս: Միեւնույն ժամանակ, բացառում եմ ջազն ու ռոքը:

-Դու` 10 տարի անց…

-Ավելի աշխույժ եւ աշխատասեր:

՞վ է քեզ համար կնոջ իդեալ….

-Մայրս:

-Ամենաչսիրածդ հարցը…

-Ե՞րբ ես հասնում:

՞ւմ հետ ես կիսվում կարեւոր մտքերով…

-Աստծո հետ…

-Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական տղամարդը…

-Իդեալներ չեմ ստեղծում…

-Նպատակ, որին ձգտում ես հասնել…

-Այժմ գերագույն նպատակս կապված է կարիերայիս հետ:

-Սիրածդ երկիրը…

-Միացյալ Նահանգներ:

՞ր հեքիաթի կամ մուլտֆիլմի հերոսուհուն ես քեզ նմանեցնում:

-«Գտնված երազ» :)

-Կյանքիդ ամենաուրախ օրը…

-13.06.16: Մնացածը թող գաղտնիք մնա…

-Ինչի՞ց ես ամենից շատ վախենում…

-Մենակությունից:

-Ամենից շատ սպասում ես…

-Երազանքիս իրականացմանը...

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Զգեստները` Լուսի Բորիսովնա/Fashion Fantasy

Դիմահարդար` Անի Թադեւոսյան

Զարդերը` V.A. Handmade



© NEWS.am STYLE