Առանց կրծկալի, հողաթափերով Քիմ Քարդաշյանը՝ Նյու Յորքում

11:04   31 օգոստոսի, 2016

Վերջին մի քանի օրերին Նյու Յորքում ոչ մի պապարացի անգործ չի մնում։ Իհարկե, չէ որ այստեղ են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու նրանց երկու երեխաները։ Զույգը  MTV Video Music Awards 2016-ի կարմիր գորգով անցնելիս բոլորին շլացնելուց հետո, հաջորդ օրն առավոտյան երեխաների հետ որոշել էր դուրս գնալ գնումներ կատարելու Նյու Յորքում։

Իսկ երեկոյան 35-ամյա հայուհին եւ 39-ամյա ռեփերը գնացել էին ռոմանտիկ ընթրիքի, որի ժամանակ Քիմը ներկայացել էր սպիտակ շորտով ու բլուզով, որը ցուցադրում էր նրա մարմնագույն կրծկալը։

Իսկ Նյու Յորքում համատեղ անցկացրած վերջին օրը (Քանյեն պետք է մեկնի Կանադա՝ Տորոնտոյում համերգ տալու), Քիմը որոշել է վերջին «հարվածը» տալ։

35-ամյա գեղեցկուհին ռեփեր ամուսնուն հետ շքեղ առանձնատնից դուրս է եկել առանց կրծկալի՝ բարձրակրունկների փոխարեն նախընտրելով հողաթափերը։

Իսկ կերպարն ամբողջացնելու համար Քիմը երկար՝ միչնեւ հատակը ձգվող վերնազգեստ է հագել։

Զույգի հետ էր Քիմի մտերիմ ընկերը՝ Ջոնաթան Չեբանը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI



© NEWS.am STYLE