Ինչպե՞ս դիմահարդարվել սեպտեմբերի 1-ին (տեսանյութ)

16:04   31 օգոստոսի, 2016

Գաղտնիք չէ, որ ուսանողներն ու աշակերտները միշտ էլ անհամբերությամբ են սպասում ամառային արձակուրդներին, սակայն դրանց ավարտից հետո նույնքան անհամբերությամբ եւ կարոտած սպասում են նաեւ սեպտմբերի 1-ին: Չէ՞ որ, այդ օրը խորհրդանշում է ուսումնական տարվա սկիզբը, ինչը նշանակում է, որ նորից տեսնելու ենք մեր համադասարանցիներին կամ համակուրսեցիներին եւ ապրեու ենք անհոգ ու աշխույժ առօրյայով:

Այս օրվան, հատկապես, անհամբերությամբ են սպասում ուսանողուհիները, որոնք մեկ ամիս առաջ արդեն պլանավորում են, թե ինչ հագուտով, ինչ վարսահարդարմամբ եւ դիմահարդարմամբ պետք է առաջին օրը գնան բուհ:

Վերջին հարցում ձեզ օգնելու համար YouTube սցիալական ցանցում գտել ենք մի տեսանյութ, որտեղ Ջուլիա Կամիլ անունով դիմահարդարը ցուցադրում է ուսանողական դիմահարդարման հրաշալի օրինակ:

Թույլ ընդգծված աչքեր, նուրբ շուրթեր եւ փայլուն մաշկ` ահա, թե ինչպիսի դիմահարդարում է ոճաբանն առաջարկում երիտասարդ աղջիկներին:

Դե ինչ` փորձեք ինքներդ եւ միասին տեսնենք` արդյո՞ք այս դիմահարդարմամբ կհաջողվի շլացնել բոլորին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE