Այս երեխայի անվան սկզբնատառը «Ք» չի լինի. հղի Բլեք Չայնայի կրքոտ ֆոտոշարքը՝ Elle-ի համար

15:13   31 օգոստոսի, 2016

Վերջերս  Քիմ Քարդաշյանի եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի հարսնացու Բլեք Չայնան միայն կրքոտ ֆոտոշարքերում է նկարահանվում։ Երեկ նա մերկացել էր հանրահայտ Paper ամսագրի համար, իսկ այսօր հայտնի է ղարձել, որ 28-ամյա մերկապարուհին կհայտնվի նաեւ Elle-ի էջերին։

Фото опубликовано Blac Chyna (@blacchyna)

Չայնան բացի ամսագրի համար կիսամերկ լուսանկարվելուց, նաեւ պատասխանել է անձնական կյանքին վերաբերող մի քանի հարցերի։

Фото опубликовано Blac Chyna (@blacchyna)

Չայնան նշել է, որ իրեն շատ լավ է զգում Ռոբի կողքին.

Фото опубликовано Blac Chyna (@blacchyna)

«Ռոբի կողքին ես կարող եմ առանց մտածելու խոսել։ Կարող եմ խենթություններ ասել, անել, եւ նա չի քննադատի ինձ»,- պատմել է հղի Բլեքը՝ նշելով, որ անհամբերությամբ է սպասում իր եւ Ռոբի համատեղ ռեալիթի շոուին, որը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 11-ից.

Фото опубликовано Blac Chyna (@blacchyna)

«Այդ շոուի միջոցով ես ցանկանում եմ մարդկանց ցույց տալ իմ անհատականությունը։ Ուզում եմ, որ նրանք ինձ տեսնեն որպես մայր, գործարար կին եւ առաջ շարժվող մեկը»։

Фото опубликовано Blac Chyna (@blacchyna)

Բայց Չայնան, որքան էլ ցանկանում է նմանվել Քիմ Քարդաշյանին, մտադիր է խախտել Քարդաշյանների լավագույն ավանդույթներից մեկը.

«Այս երեխայի անվան սկզբնատառը «Ք» չի լինի։ Մենք (ինքն ու Ռոբը) արդեն քննարկել ենք»,- բացահայտել է Չայնան։

Фото опубликовано Blac Chyna (@blacchyna)



© NEWS.am STYLE