Առանց կրծկալի Ալեսանդրա Ամբրոսիոն՝ երեխաների հետ զբոսնելիս

17:04   31 օգոստոսի, 2016

Forbes–ի «ամենաբարձր վճարվող մոդելների» վարկանիշում հայտնվելուց հետո հայտնի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն որոշել է երեխաների հետ դուրս գալ զբոսնելու Բրենթվուդում (Քալիֆորնիա)։

Եվ դրա համար բրազիլուհին ընտրել է թեթեւ հագուստ ու սանդալներ։ Իսկ ավելի հարմարավետ զգալու համար նա հանել է կրծկալը։

Սկզբում 35-ամյա Ամբրոսիոն 8-ամյա դուստր Անյայի եւ 4-ամյա որդի Նոյի հետ գնացել են սառը յոգուրտ ուտելու։

Երջանիկ եռյակի վերջին կանգառը սուպերմարկետն է եղել, որտեղից մոդելը նոր գնումներ է կատարել։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE