Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին Բեվերլի Հիլսում համեստորեն նշել են ամուսնության տարեդարձը

15:06   1 սեպտեմբերի, 2016

2004-ին Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հանդիպել են «Տեր եւ տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

Իսկ 10 տարի անց (օգոստոսի 23-ին) զույգը գաղտնի պսակադրվել է Ֆրանսիայում գտնվող Միրավալ ամրոցում:

Այսօր Հոլիվուդի սուպերաստղերը որոշել են մի փոքր ուշացումով նշել իրենց հարսանիքի օրվա երկրորդ տարեդարձը Բեվերլի Հիլզի հյուրանոցում:

«Նրանք երկուսով էին,- հայտնել է աղբյուրը Us Weekly պարբերականին,- Նրանք համեստ ճաշեցին, այստեղ անցկացրեցին գիշերը եւ հաջորդ օրը մեկնեցին, ոչ մի աղմկոտ հավաքույթ զույգը չէր ուզում կազմակերպել: Նույնիսկ պապարացիները չգիտեին, թե որտեղ են նրանք ու ինչ են անում: Ամեն ինչ գաղտնի էր»:

Նշենք, որ զույգը վեց երեխա ունի՝ 15-ամյա Մեդդոքսը, 12-ամյա Պակսը, 11-ամյա Զախարան, 10-ամյա Շայլոն ու ութամյա երկվորյակներ Վիվյենն ու Նոքսը:



© NEWS.am STYLE