Տիգրան Քեոսայանը հանդիսատեսի դատին է ներկայացնելու «Международная пилорама» նոր հաղորդումը

17:24   1 սեպտեմբերի, 2016

Տիգրան Քեոսայանը հեռուստատեսային նոր եթերաշրջանում հանդիսատեսին կներկայացնի «Международная пилорама» նոր հաղորդումը: Ռեժիսորը մտադիր է քննարկել ամբողջ աշխարհի կարեւորագույն իրադարձությունները, ընդ որում՝ հումորով:

«Ժամանակակից թոք շոուները հեղեղված են նեգատիվի ծայրահեղ տեսակով, հսկայական քանակության բացականչական նշաններով, հակասմայլիկներով, եթե կարելի է այսպես արտահայտվել: Ինձ միշտ թվացել է, թե այս ամբողջ բացասական էներգիան ոչ մի տեղ չի անհետանա, կմնա օդում ու մի օր էլ կհարվածի մեզ: Իմ կարծիքով բոլոր խնդիրներն ու անարդարությունները պետք է քննարկել հումորով: Միայն թե այդ հումորը պետք է պատշաճ մակարդակի վրա լինի: Կձգտենք մեկ այլ անկյան տակ, ավելի հեգնական դիտակետից քննարկել այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում»- պատմել է Քեոսայանը։

Տիգրանը նշել է, որ մտադիր է կատակել նույնիսկ քաղաքականության մասին: Միակ բանը, որ ռեժիսորը ուզում է ծրագրի շրջանակից դուրս թողնել, անձնական կյանքն է:

«Հաղորդման հյուրերի հետ մենք հաստատ չենք խոսի այն մասին, թե երբ են վերջին անգամ զուգարան գնացել ու քանի կանանց են թաքցրել հասարակայնությունից»:

«Իմ խնդիրն է հեգնական տեսանկյունից նայել նախորդ շաբաթվա թեժ թեմաներին: Թեթեւացնել այդ պատմությունը, խղճալ մեր ու ձեր հայրենակիցներին: Քանի որ ես էլ կուզեի, որ ինձ էլ որեւէ մեկը խղճար: Անտանելի է արդեն, միացնում ես բոլոր ալիքները ու լսում «Սրիկանե՛ր, ավազակնե՛ր, մարդասպաննե՛ր»: Մի օր պետք է չէ՞ դադարենք ատել միմյանց ու սկսենք նորից համերաշխ ապրել»- մեջբերում է Քյոսայանին «Комсомольская правда»-ն։



© NEWS.am STYLE