Ոստիկանը փրկել է 1 ամսական փոքրիկին, որի ծնողները գերդոզավորման տակ են եղել

13:34   3 սեպտեմբերի, 2016

Ալաբամայում ոստիկանության աշխատակցուհու եւ փոքրիկ երեխայի այս լուսանկարը համացացի հիթն է դարձել։

Լուսանկարում սպա Միշել Բարթոնը գրկել է մեկ ամսական երեխային, որի հայրը գերդոզավորման հետեւանքով մահացել է, իսկ մայրը հայտնվել է հիվանդանոցում։

Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ սպա Բարթոնը ահազանգ է ստացել եւ տեղեկացել հարեւաններից, որ Բիրմինգհեմի տներից մեկում երեխաների լացի ձայն է լսվում։ Գալով դեպքի վայր, սպան գտնում է 4 հուսահատ երեխաների (1 ամսական, 2,3,7 տարեկան) եւ նրանց անգիտակից ծնողներին։

«Իսկապես տխուր իրավիճակ էր։ Գոնե ծնողներից մեկը ողջ է մնացել»,- պատմել է Բարթոնին ուղեկցող ոստիկաններից լեյտենանտ Դեւիդ Ռոքեթը։

Սպա Բարթոնը, տեսնելով լացող մանկանը, հանել է զենքն ու բոլոր սարքերը, եւ գրկել երեխային։

«Ես ուղղակի գրկեցի երեխային, որովհետեւ գիտեմ, թե որքան են նրանք սիրում մայրիկի գրկում լինել։ Դրանից հետո նա երկար քնեց»,- պատմել է սպան՝ տեղեկացնելով, որ երեխաներն այժմ համապատասխան մարմինների հսկողության եւ խնամքի տակ են։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE