Ռուսաստանյան պատասխան Քիմ Քարդաշյանին. Մոդել Անաստասիա Կվիտկոն մարտահրավեր է նետում հայուհուն

16:16   3 սեպտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանն ամբողջ աշխարհում բազմաթիվ նմանակներ ունի: Չնայած, որ ռուսաստանյան մոդել Անաստասիա Կվիտկոն  ռեալիթի-շոուների 35-ամյա աստղի նմանակը չէ, հայուհին նրա համար կատարելատիպ է, որի գեղեցկությունը Կվիտկոն ցանկանում է գերազանցել: 

«Ես ավելի գեղեցիկ կլինեմ, քան Քիմ Քարդաշյանը, որովհետեւ իմ հետույքն ավելի գեղեցիկ է, առանց պլաստիկ վիրահատության», - նշում է 22-ամյա Անաստասիան:

«Ես երբեք պլաստիկ վիրաբուժության չեմ դիմել:

Չնայած չեմ մեղադրում նրանց, ովքեր դիմում են դրան: Ամերիկայում իրենց ֆաստֆուդով հանդերձ, անհնար է առանց ֆոտոշոփի իդեալական մարմին ունենալ:

Այդ պատճառով ես իսկական իդեալական մարմին ունեմ, սպորտով եմ զբաղվում, մարմնամարզությամբ, իմ ամեն ինչը բնական է ի տարբերություն նրանց:

Ինձ դուր է գալիս Քիմը, բայց դուր չի գալիս, երբ ինձ համեմատում են նրա հետ: Ես նրանից ավելի գեղեցիկ եմ: Ես բնական հետույք ունեմ:

Իմ գեղեցկության շնորհիվ ես շուտով նույնքան հայտնի կդառնամ, որքան Քիմը եւ Նիքի Մինաժը:

Բայց նրանք բոլորը պլաստիկ վիրաբուժություն են օգտագործել, իսկ իմ կյանքում միակ վիրահատությունը եղել է կույր աղիքի հեռացումը», - նշում է աղջիկը:

Կալինինգրադից ռուսաստանցի աղջիկն այս պահին Instagram-ում 4 մլն բաժանորդ ունի։

Աղբյուրը`  Daily Mail



© NEWS.am STYLE