Երբ աֆրիկյան Հիմբա ցեղից կինը հայտնվում է սուպերմարկետում

16:36   3 սեպտեմբերի, 2016

Երբ ավանդականը բախվում է ժամանակակիցին։

Այս լուսանկարներն արված են Նամիբիայի սուպերմարկետներից մեկում, ուր իր առօրյա գնումները կատարելու էր եկել աֆրիկյան Հիմբա ցեղից մի կին։

Չնայած այս ցեղի մարդիկ ապրում են շատ ավանդական կյանքով, բայց նրանք նույնպես օգտվում են նաեւ ժամանակակից ծառայություններից։

Մոտ 20 տարեկան կինը սուպերմարկետ է գնացել փոքրիկ երեխայի հետ.

«Հիմբա ցեղի կանայք այծի մորթուց պատրաստված հագուստով են եւ նշանակություն չունի՝ նրանք գյուղում են, թե մեծ ու ժամանակակից քաղաքում։ Դա է նրանց գեղեցկության գրավչությունը։ Նրանց մարմնինն ու վարսերը պատված են հատուկ ցեխով, որը պաշտպանում է նրանց արեւի ճառագայթներից»,- պատմել է լուսանկարների հեղինակ 44-ամյա Բիորն Փերսոնը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE