Քայլի Ջենների ընկերոջը վերադարձրել են իր Ferrari-ն. ռեփեր Tyga-ին են խաբել են լիզինգ անելիս

13:18   5 սեպտեմբերի, 2016

Ռեփեր Tyga նախկինի պես պարտքերի հետ կապված ինչ-որ մութ պատմությունների մեջ է:

Ինչպես հայտնի է, երաժիշտը 480 հազար դոլար է պարտք Մալիբուում երկու տարի առաջ վարձակալած տան տիրոջը: Ռեփերը չի վճարել, քանի դեռ նրան չեն սպառնացել պարտքի դիմաց մեքենայի բռնագանձմամբ: Tyga-ն վերջերս կարծես պայմանավորվել է առանձնատան տիրոջ հետ, սակայն անցած շաբաթ նրա սիրելի Ferrari-ն ինչ-որ տեղ է անհետացել:

Լուրեր են տարածվել, որ մեքենան առգրավել են, սակայն երգչի ընկերուհին՝ Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույր Քայլի Ջենները նույն օրն իսկ հայտարարել էր, որ մեքենան իր խնդրանքով են տարել, քանի որ ռեփերի համար նվեր է պատրաստել՝ 230 հազար դոլար արժողության նոր Bentley:

Ամեն ինչ ավելի է խճճվել, երբ պարզվել է, որ Քայլին խաբել է։ Ferrari-ն, այնուամենայնիվ, նա չի տարել:

TMZ-ն գրում է, որ Ferrari-ի պատմությունը ոչ մի կապ չունի ռեփերի պարտքերի հետ: Պարզվում է՝ երաժիշտին «գցել» են լիզինգի ժամանակ:

Բանն այն է, որ Ferrari ավտոընկերության մեքենաների խանութը մեքենան լիզինգի է տվել (փոխադրամիջոցի վարձակալում) երրորդ մարդու, որն էլ իր հերթին մեկ ուրիշին է վարձով տվել։ Մի խոսքով՝ անցնելով լիզինգի միջնորդների շարքով մեքենան հասել է ռեփերին, որը պնդում է, որ միջնորդներին վճարել է, իսկ նրանք փողը չեն փոխանցել Ferrari-ի դիլերներին:

Ընկերության ներկայացուցիչները մեքենան բռնագրավել են, սակայն ռեփերի թիմը սպառնացել է ակցիաներով։ Երաժշտի իրավաբանները հասել են նրան, որ մեքենան վերադարձնեն ռեփերին՝ ապացուցելով, որ Tyga-ն իսկապես փողը փոխանցել է միջնորդներին, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում:



© NEWS.am STYLE