Նիքի Մինաժի ոճաբանը սկանդալ է բարձրացրել օդանավում

14:27   5 սեպտեմբերի, 2016

Նիքի Մինաժի ոճաբանը սկանդալ է բարձրացրել օդանավում հենց թռիչքի ժամանակ: «Գրեմմիի» 33-ամյա մրցանակակիրը իր թիմի հետ Նյու Յորքից Լոս Անջելես էր ուղեւորվում:  

Պարզ է, որ նրան չէր հաջողվել աննկատ մնալ, ու թռիչքի ժամանակ մի աղջիկ, որը նստած էր Նիքիի առջեւում, փորձում էր լուսանկարել երգչուհուն:

TMZ-ը գրում է, որ Նիքիի թիմի ոճաբանը դրանից զայրացել է ու խլել հեռախոսը աղջկա ձեռքից, վերջինն էլ սկսել է վիճել ոճաբանի հետ: Ոճաբանը սկսել է հեռախոսից ջնջել լուսանկարները, հետո այն վերադարձրել է աղջկան, որը Լոս Անջելես ժամանելուց հետո անմիջապես դիմել է ոստիկանություն ՝ բողոքելով Նիքիի ոճաբանի ագրեսիվ վարքագծից:

Չնայած Նիքին հանգստություն էր պահպանել, բայց ոճաբանը ոստիկանությանը դժգոհել է, որ աղջկան ոչ ոք չէր թույլատրել ֆոտոշարք անել, բայց նա այնուամենայնիվ շարունակում էր լուսանկարել:

Ոստիկանությունը ոչ մեկին չի կալանավորել, իսկ Նիքիի թիմը գնացել է պատրաստվելու իր ելույթին Լոս Անջելեսի ակումբներից մեկում:



© NEWS.am STYLE