Իտալական գյուղ, որտեղ ամեն 10 բնակչից 1-ն ապրում է 100 տարի եւ ավելի

15:41   5 սեպտեմբերի, 2016

Իտալիայի արեւմուտքում գտնվող Աչառոլի գյուղը հայտնի է իր երկարակյաց բնակիչներով։ Ըստ վիճակագրական տվյալների՝ այստեղ ամեն 10-ից 1-ն ապրում է 100 տարի եւ ավելի։

Վերջերս գիտնականները որոշել են պարզել, թե որն է տեղացիների երկարակեցության գաղտնիքը։ Փորձագետների մի խումբ նախորդ վեց ամիսները անցկացրել է հենց այս գյուղում եւ ուսումնասիրել բնակիչների առօրյան, հետաքրքրվել նրանց սեռական կյանքով, օգտագործված սննդով։ Գյուղ եկածները փորձում էին պարզել, թե ինչ կարող են գտնել այս գյուղում, որը ավելի երկար ու առողջ ապրելու գրավականը կլինի։

Տեղացիների հարցումները ցույց են տվել, որ գյուղի բնակիչները սնվում են թարմ եւ առողջարար սնունդ։

«Մենք ուտում ենք շատ ձուկ, թարմ միրգ եւ բանջարեղեն, որոնք հենց մենք ենք աճեցնում։ Ունենք ճագարներ, հավեր։ Եվ ձիթապտղի յուղ։ Մենք սպառում ենք այն, ինչ արտադրում ենք»,- նշել է 93-ամյա Ամինան։

Ուսումնասիրությունների արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ գյուղի բնակիչների երկարակեցությունը բացի սննդից, պայմանավորված է մի քանի հանգամանքներով.

«Նրանք ամեն օր հազրեվարդ են օգտագործում, իսկ մենք գիտենք, որ այն նպաստավոր ազդեցություն ունի ուղեղի վրա։ Շատ ակտիվ են՝ քայլում են, գնում ձկնորսության, զբաղվում են այգեգործությամբ։ Նշանակություն ունեն նաեւ ակտիվ սեռական կյանքը, մաքուր օդն ու կենսասիրությունը, որոնք բնորոշ են տեղացիներին»,- նշել գյուղ եկած փորձագետները։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE