10 հազար դոլարանոց զգեստով Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Քանյե Ուեսթի համերգին

16:27   6 սեպտեմբերի, 2016

Քանյե Ուեսթն այս շաբաթ սաստիկ զբաղված է։ Ռեփերը միանգամից մի քանի համերգներ ունի ծրագրված, բացի դրանից իր նոր հավաքածուի ցուցադրությունը՝ Նյու Յորքում առաջիկայում սպասվող Նորաձեւության շաբաթվա ընթացքում:

Երեկ Քանյեն լեփ լեցուն Madison Square Garden–ում համերգ է տվել, որին ներկա էին նաեւ նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը ու դուստրը՝ Նորթը: Ի դեպ, Ուեսթի երեք տարեկան դուստրը առաջին անգամ էր այցելում հոր համերգին:

Քիմը ներկայացել էր Vetements–ից մի արծաթագույն զգեստով, որն ի դեպ տասը հազար դոլար արժե:

Զգեստից հայուհու դեմքի վրա բոցի նման ինչ -որ բան էր արտացոլվում:

Նորթը նույնպես արծաթագույն զգեստով էր։

Համերգին Քիմը հանդիպել է Նաոմի Քեմփբելին, որի հետ միասին մի քանի անգամ լուսանկարվել է:

Քիմն, ի դեպ, կարողացել է ֆանատների ամբոխում «որսալ» Քրիս Ռոքին, Puff Daddy, Q Tip, Swizz ռեփերներին:

Դե իսկ Քանյեն իսկական պերֆորմանս էր կազմակերպել:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI,REX, Shutterstock



© NEWS.am STYLE