Թեյլոր Սվիֆթն ու Թոմ Հիդլսթոնը բաժանվել են 3 ամսվա հարաբերություններից հետո

11:10   7 սեպտեմբերի, 2016

Ահա եւ Թեյլոր Սվիֆթի այս սիրային կապն էլ իր տրամաբանական ավարտն ունեցավ: Երգչուհին ու 35-ամյա բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը բաժանվել են երեք ամսվա հարաբերություններից հետո։

People-ը գրում է, որ 26-ամյա հանրահայտ երգչուհուն դուր չէր գալիս, որ դերասանն ուզում էր բարձրաձայնել իրենց սիրային կապի մասին: Թոմ Հիդլսթոնը խնդրել էր, որ Թեյլորը ուղեկցի իրեն «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ, որը սեպտեմբերի 18-ին է կայանալու:

«Թեյլորն առաջարկել է հարաբերությունները որոշ ժամանակով ընդմիջել: Թոմն ուզում էր նրանց սիրային կապն ավելի բաց դարձնել, ինչը Թեյլորին դուր չի եկել: Թոմը խնդրել էր, որ Թեյլորը իր հետ գնա «Էմմի» մրցանակաբաշխությանը, ինչին վերջինը պատասխանել էր, որ այնտեղ իրեն անհարմար կզգա: Նրանք հարաբերությունները չափից արագ էին զարգանում: Ոչ մեկը չէր դիմանա այդ տեմպին»,- նշում է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ երգչուհու ու դերասանի հարաբերությունները սկսվել էին գարնանը՝ Կոստյումների ինստիտուտի պարահանդեսից հետո, որտեղ նրանք միասին էին պարում: Այն ժամանակ Թեյլորը բոյֆրենդ ուներ՝ Քելվին Հարիսը, որից հետագայում բաժանվեց: Ամառը զույգը միասին անցկացրեց:



© NEWS.am STYLE