Հինգ բան, որոնց մասին ոչ մեկին չի կարելի պատմել

21:11   26 սեպտեմբերի, 2016

1. Ապագայի պլանների մասին

Եվ այստեղ հարցը բոլորովին էլ նախանձին կամ աչքով տալուն չի վերաբերում, այլ հենց Ձեզ: Հոգեբանները պարզել են, որ հենց Դուք ինչ-որ մեկին պատմում եք որեւէ հանճարեղ նախագծի մասին, Ձեր ուղեղն ավտոմատ կերպով այն իրականացված է համարում եւ դադարում է աշխատել հետագա արդյունք ստանալու ուղղությամբ:

2. Սեփական մեծ սխրանքների մասին

Նույնիսկ եթե Դուք հաղթել եք եռագլուխ վիշապին կամ ոչնչացրել եք չոչնչացող միջուկը, պարտադիր չէ այդ մասին պատմել շրջապատին: Նախ` մեր թվաին դարաշրջանում դա առանց այն էլ նկարահանվել է iPhone-ի տեսախցիկներով, առնվազն 50 տարբեր դիտանկյունից: Երկրորդ, Դուք կարող եք գլուխգովանի համբավ ձեռք բերել

3. Սահմանափակումների մասին

Դուք խիստ սննդակարգի եք հետեւում կամ էլ կրոնական ծոմ եք պահում: Քնում եք տախտակներին եւ չեք դավաճանում Ձեր երկրորդ կեսին: Դա իրոք հարգանքի արժանի է, բայց կորցնում է իմաստը, եթե խոսեք դրա մասին: Չէ որ ցանկացած հոգեւոր սահմանափակում իմաստ ունի միայն համեստության պայմաններում, ճիշտ չէ՞:

4. Ուրիշների մասին վատը

Մանավանդ եթե նրանք ձեր կողքին չեն: Դա կոչվում է բամբասանքներ, իսկ դրանք տարածող մարդկանց սովորաբար չեն գնահատում եւ չեն հարգում: Նմանատիպ իրավիճակ է ի հայտ գալիս այն ժամանակ, երբ Դուք փոխանցում եք բամբասանքը: Հիշեք, նա, ով Ձեզ վատ բան է ասում ուրիշի մասին, երբ նա ձեր կողքին չէ, նույնն էլ Ձեր մասին է ասում, բայց արդեն` Ձեր բացակայությամբ:

5. Անձնական խնդիրների մասին

Եվ կարեւոր չէ, թե որտեղ` տանը, աշխատավարում, անձնական կյանքում թե ֆինանսական հաշվի վերաբերյալ: Ձեր խնդիրները միայն Ձեր խնդիրներն են եւ դրանք միայն Դուք պետք է լուծեք: Իհարկե դրա մասին պատմելով դուք որոշ աջակցության եք արժանանում: Բայց միաժամանակ նաեւ պատմում եք ձեր թույլ կողմերի մասին, որոնք ուղղությամբ անպայման ապագայում հարված կստանաք:



Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE