Հինգ նշան, որ դուք մարդուն ճանաչել եք նախորդ կյանքում

19:19   26 սեպտեմբերի, 2016

1. Նրա հետ դուք կորցնում եք ժամանակի հաշիվը

Մարդու հետ նախորդ կյանքում ծանոթ լինելու ամենաակնհայտ նշաններից մեկն այն է, որ նրա կողքին կորցնում եք ժամանակի հաշիվը եւ օրերը նրա կողքին աներեւակայելի արագությամբ են ընթանում:

Դուք նրա հետ արդեն այնքան ժամանակ եք անցկացրել, որ թվում է, թե արդեն միլիոնավոր անգամներ հանդիպել եք: Յուրաքանչյուր զրույց, յուրաքանչյուր համատեղ զբաղմունք ընդամենը ձեր երկուսի մեջ ամբողջ աշխարհից փախչելու ցանկություն է առաջացնում: Ձեզ համար հեշտ է նրա հետ լինել, էլ ավելի հեշտ է անկեղծանալը:

2. Դուք նրան ճանաչում եք «ձեր հինգ մատի նման» եւ հենց սկզբից այդպես է եղել

Եվս մի կարեւոր նշան, որ դուք ծանոթ եք եղել նախորդ կյանքում. դուք տեսնում եք մարդու ներսը: Դուք ուշադրություն եք դարձնում հազիվ նկատելի շարժումներին եւ ժեստերին, որոնք նա ինքը չի նկատում:
Ձեզ համար միշտ ակնհայտ է, թե մարդը երբ իր տեղը չի գտնում կամ վատ տրամադրություն ունի: Երբեմն ձեզ թվոււմ է, թե նա ի վիճակի է կարդալ ձեր մտքերը, իսկ երբեմն դուք ճշգրիտ գիտեք, թե այժմ նրան ինչ է պետք:

3. Դուք հենց սկզբից համապատասխանել եք իրար

Գլխավոր ցուցանիշներից մեկն այն է, որ դուք հենց նոր ծանոթացել եք, բայց հանկարծ ինքնաբերաբար ընդհանուր լեզու եք գտնում, ասես երկար ժամանակ բաժանված եք եղել, իսկ հիմա վերջապես միացել եք:
Դա ոչ միշտ է տեղի ունենում, բայց եթե տեղի է ունենում, ուրեմն իրոք կախարդական զգացողություն է: Երբ դուք իրար հասկանում եք կես խոսքից, դա վկայում է, որ դուք ծանոթ եք եղել անցյալ կյանքում: Թվում է` դուք ուղղակի շարունակում եք ընդհատված շփումը եւ պատրաստվում եք համատեղ նոր արկածի:

4. Ձեզ համար դժվար է նրանից թաքցնել ձեր հույզերը

Եվ մի նշան, որ դուք մարդու հետ ծանոթ եք եղել անցյալ կյանքում. դուք ուղղակի չեք կարողանում թաքցնել նրա հանդեպ ձեր զգացմունքները: Ձեր հույզերն այդ մարդու ներկայությամբ արտահայտելու միակ միջոցն ամբողջությամբ եւ լիակատար բացվելն է: Ընդ որում, նա նույն բանն է զգում եւ փոխադարձությամբ է պատասխանում:
Գուցե նույնիսկ այնպիսի պահ գա, երբ դուք երկուսդ էլ առանց ակնհայտ պատճառի լաց լինեք միայն նրա համար, որ ուզում եք ձեզ արցունքներ թույլ տալ, ասես վաղուց չէիք հանդիպել: Բացի այդ, ձեզ համար շատ բարդ է արտահայտել այդ մարդու հանդեպ ձեր հույզերը. հակառակ դեպքում դուք հոգում աներեւակայելի ցավ եք ապրում:

5. Նրա հետ դուք «տան» անհաղթահարելի զգացում եք ունենում

Դուք կարող եք միլիոնավոր կմ-ներով հեռու լինել հարազատ տնից, բայց ոչինչ ձեր մեջ այնպիսի կայծ չի առաջացնում, որքան այդ մարդու հայացքը, որը ձեզ այնպիսի զգացողություն է տալիս, ասես դուք նրա հետ միշտ տանն եք:

Նման կապ հայտնաբերելը բավականին բարդ է, այդ պատճառով հարազատ տան զգացողությունը, որն ի հայտ է գալիս այդ մարդու ընդամենը հայացքից, հավաստի նշան է, որ դուք ծանոք եք եղել նախորդ կյանքում: Այդ մարդը ձեր մասին ամեն ինչ հասկանում է եւ պատրաստ է ամեն հնարավորն անել, որպեսզի դուք երջանիկ լինեք:




Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE