Մարիա Անտուանետա թագուհու կերպարով Ռիհաննան՝ CR Fashion Book-ի շապիկին ու էջերին

13:27   8 սեպտեմբերի, 2016

Այս անգամ հանրահայտ Թերի Ռիչարդսոնի լուսանկարչական սարքի օբյեկտիվում է հայտնվել ոչ պակաս հանրահայտ Ռիհաննան:

Գեղեցկուհի երգչուհին CR Fashion Book–ի համար ներկայացել է թագուհի Մարիա Անտուանետայի կերպարով:

Պարբերականի խմբագիր Կարին Ռոյթֆելդը պատմել է, թե ինչու էր որոշել Ռիրիին ներկայացնել հենց այդ կերպարով:

«Ես ուզում էի որսալ ու փոխանցել միաժամանակ գրավչության ու տհաճության այն զգացողությունը, որով այդքան հայտնի է թագուհու կերպարը: Ամսագրի ամբողջ թողարկումը նվիրված է թագուհու կյանքին՝ նրա կերպարի մեր նորաձեւ ընկալման միջոցով: Իսկ Ռիհաննան նրան նման է նրանով, որ ստիպում է ամբողջ աշխարհին սիրահարվել իրեն»,- նշել է Կարին Ռոյթֆելդը:

Նշենք, որ Ռիհաննան երեկ Նյու Յորքում ցուցադրել է իր սեփական հավաքածուի հագուստը: Նրա նոր Fenty Puma հավաքածուն հայտնվել է քաղաքի բուտիկում, իսկ 28-ամյա երգչուհին եկել էր Bergdorf Goodman խանութ՝ իր հավաքածուն ներկայացնելու:



© NEWS.am STYLE