Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին պատմել է երեքով սեքսով զբաղվելու մասին

14:16   8 սեպտեմբերի, 2016

Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Էմբեր Ռոուզը, Loveline ռադիոծրագրի եթերում անկեղծացել է՝ խոսելով երեքով սեքսով զբաղվելուց իր տպավորության մասին:

32-ամյա Էմբերը նշել է, որ մինչ օրս սարսափով է մտաբերում իր առաջին փորձը:

«Ես որոշել էի փորձել երեքով սեքսով զբաղվել: Բոլորովին վերջերս: Ինձ հետ էին մի աղջիկ եւ մի տղա: Ես մեծանում եմ եւ ուզում էի ինչ-որ նոր բան փորձել: Բայց դա ահավոր էր: Ես սիրո մեջ շատ կրքոտ եմ, ինձ դուր է գալիս համբուրվել, գրկախառնվել, կիրք արտահայտել: Իսկ այստեղ  ոչ մի նման բան չկար: Ամեն ինչ մի տեսակ մեքենայաբար էր կատարվում: Ես այլեւս երբեք աղջկա հետ սեքսով չեմ զբաղվի, երկու տղայի հետ՝ գուցե, բայց այլեւս ոչ մի աղջիկ»,- շոուի եթերում Դոկտոր Դոնահյուին համարձակորեն հայտարարել է Էմբերը:

Էմբերը չի հայտնել, թե դա երբ եւ ում հետ է եղել, սակայն TMZ պորտալի աղբյուրները հայտնել են, որ օգոստոսի վերջին MTV VMA մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված հավաքույթի ժամանակ է Ռուզը «սանձերը բաց թողել»:



© NEWS.am STYLE