Ինդոնեզիական գյուղում հանգուցյալների մարմինները հանում եւ նրանց նոր շորեր են հագցնում

14:43   9 սեպտեմբերի, 2016

Ինդոնեզիական Տորաջի գյուղի բնակիչները մեզ համար տարօրինակ, բայց իրենց համար շատ ընդունելի սովորույթ ունեն։ Երեք տարին մեկ անգամ նրանք իրենց հանգուցյալ հարազատների մարմինները հանում են, մաքրում ու նոր շորեր հագցնում։ Այսպես տեղացիներն իրենց սերն ու հարգանք են մատուցում նախնիներին։

Այս սովորույթը կոչվում է «Դագաղների մաքրության արարողություն», եւ այն արդեն մեկ դարից ավելի հարատեւում է։

Նշենք, որ տեղի բնիկների համար թաղման արարողությունը ամենակարեւոր իրադարձություններից է։ Նրանք ամբողջ կյանքի ընթացքում գումար են հավաքում իրենց եւ ընտանիքի անդամների թաղման համար. լինում են դեպքեր, երբ թաղման արարողությունը շաբաթներով է շարունակվում։

Հուղարկավորության ժամանակ հանգուցյալի մարմինը մի քանի հագուստներով փաթաթում են, որպեսզի այն ավելի ուշ փտի։ Երեք տարին մեկ անգամ հանում են դին, մաքրում հանգուցյալին եւ նորոգում դագաղը։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE