Մարտի 8-ի շնորհավորանքներ հայ ճանաչված տղամարդկանցից

12:27   8 մարտի, 2013

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, տղամարդիկ շնորհավորում են իրենց կանանց, մայրերին, տատիկներին, դուստրերի եւ գործընկերուհիներին երկար սպասված տոնի առիթով: Իսկ ի՞նչ են մաղթում գեղեցիկ սեռի հայ ներկայացուցիչներին հայտնի տղամարդիկ:

 

Գոռ Վարդանյան 

«Սիրելի աղջիկներ եւ կանայք, մեր մայրեր եւ տատիկներ, ամբողջ հոգով շնորհավորում եմ բոլորիդ միջազգային տոնի՝ մարտի 8-ի առիթով: Ցանկանում եմ, որ ձեր սրտերում անսահման սեր ապրի: Մարդկային ամբողջությունը խաղաղության եւ ներդաշնակության մեջ է, իսկ ներդաշնակությունը քրիստոնեական սերն է: Մեր բոլոր դժբախտությունները հենց նման սիրո բացակայության արդյունք են, այդ պատճառով մաղթում եմ ձեզ սեր  րիստոնեական լայն իմաստով: Շարունակեք նվիրված եւ ամբողջ սրտով ծառայել ձեր ընտանիքներին՝ ապահովելով մեր Հայրենիքի զարթոնքն եւ առաջընթացը»:

Նարեկ Մակարյան

 

«Գեղեցկությունը պետք է գնահատել միշտ եւ ամենուր: Չպետք է հարգենք, սիրենք եւ առավելագույն ուշադրություն ցուցաբերենք թույլ սեռի ներկայացուցիչների նկատմամբ միայն այս ամիս, քանի որ մենք ուժեղ ենք միայն նրանց հետ, երջանիկ ենք նրանց հետ: Մեր սիրելի կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ գարնանային միամսյակի կապակցությամբ: Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ մեծ սեր, կանացի երջանկություն եւ գործնական հաջողություններ: Միշտ եղեք սիրված եւ սիրեք մեզ, քանի որ կյանքը գույներ է ստանում միայն սիրո մեջ»:

Անդրանիկ Հարությունյան

«Ես հենց մարտի 8-ին եմ ծնվել, եւ շատ ծիծաղելի է, երբ մարտի 8-ի առիթով շնորհավորելուց հետո պատասխան շնորհավորանք եմ ստանում: Ցանկանում եմ մեր կանանց մաղթել, որպեսզի միշտ ժպտան, իսկ նրանց կողքին միշտ ցանկալի տղամարդիկ լինեն: Ես պաշտում եմ կանանց, ցանկանում եմ, որ միշտ ուրախանան եւ երջանկություն պարգեւեն նրանց, ովքեր իրենց կողքին են: Բոլորին շնորհավորում եմ գեղեցկության գարնանային միամսյակի առիթով: Եվ մի մոռացեք իմ տարեդարձի մասին: Նվերներ, շնորհավորանքներ… (ծիծաղում է)»:

Հայկ Մարության

«Ցանկանում եմ, որ մեր աղջիկներն ու կանայք ըստ արժանվույն գնահատված, ազատ եւ սիրված լինեն»:

Արտաշես Ալեքսանյան 

«Բոլորին շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ: Միշտ այդպես գեղեցիկ եղեք: Իսկ իմ կողմից՝ ծաղիկներ եւ համբույրներ»:

Պատրաստեց՝ Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE