Փոքրիկ խորամանկություններ, որոնք փողը ձգում են դեպի ձեր քսակ

23:23   29 սեպտեմբերի, 2016

Փոքրիկ խորամանկություններ կան, որոնք ձեզ կօգնեն բազմապատկել եկամուտը: Նրանք, ովքեր կիրառում ենք դրանք, ասում են, թե դրանք իրոք արդյունք են տալիս:

1. Փողը դրամապանակում դրեք դիմային մասով դեպի ձեզ` նվազման կարգով, որպեսզի աչքի առաջ նախ եւ առաջ մեծ արժեք ունեցող թղթադրամները լինեն:

2. Թղթադրամները դրամապանակում գլխիվայր մի շրջիր:

3.Գտիր քո երջանիկ թղթադրամը, փողային թալիսմանը, դա դիր դրամապանակիդ մեջ եւ դրանից երբեք մի բաժանվիր: Նման թղթադրամի վերջին 2, ավելի լավ է` 3, իսկ իդեալականը` 4 թվերը պետք է համընկնեն քո ծննդյան ամսաթվին:

4. Թղթադրամները կենտ տվով փաթեթների մի բաժանիր:

5. Եթե տարբեր երկրների տարադրամ ես օգտագործում, այն պահիր տարբեր դրամապանակներում:

6. Եթե ճանապարհին մետաղադրամ ես տեսնում, որի արծիվը դեպի քեզ է նայում,բարձրացրու դա (շահույթ կբերի), իսկ եթե մետաղադրամի մյուս երեսն է երեւում, թող այդպես էլ մնա:

7. Փող գրավելու համար ճիշտ դրամապանակ ընտրիր. այն պետք է պատրաստված լինի կարմիր գույնի բնական կաշվից:

8. Հին դրամապանակները մի պահիր, ավելի լավ է` դեն նետիր:

9. Դրամանակի առանձին թափանցիկ դարակում տեղադրիր այն բանի պատկերը, ինչի համար ուզում ես խոշոր գումար կուտակել:

10. Կեղտոտ եւ պատառոտված թղթադրամներից անմիջապես ազատվիր, դրանք տեղ չունեն քո դրամապանակում:

11. Դրամապանակդ ամբողջությամբ առանց փողի մի թող, թող դրանում գոնե մեկ թղթադրամ լինի եւ մի քանի մետաղադրամ:



Աղբյուրը` MyJane.ru



© NEWS.am STYLE