Հինգ տհաճ նշան, որ նա քեզ հետ չի ամուսնանա

22:08   1 հոկտեմբերի, 2016

1. Նա ձեզ ստիպում է աղաչել

Այն կանայք, որոնք իսկապես լրջորեն են տրամադրված հարսանիքին, գուցե դժվարանում են խոստովանել, որ հարսանիքի մասին խոսակցությունները հանգում են խնդրանքների եւ պաղատանքի: Եվ նույնիսկ խելացի եւ ուժեղ կանայք, որոնք վարժվել են պահանջելու կյանքի բոլոր ուղղություններում իրենց համար ցանկալին, ծուղակում են հայտնվում, երբ տղամարդուն աղաչում են իրենց հետ ամուսնանալ: Սակայն հենց հասկանաք, որ նրան այդ մասին խնդրում եք, առաջ գնալու ժամանակն է: Նա ոչ միայն ձեր հետ հարսանիք չի պլանավորում, այլեւ ամբողջ կյանքի ընթացքում կշարունակի կատվի պոչից քաշել՝ միայն ամեն ինչ բարդացնելով:

2. Նա ուղղակի հարմար պահի է սպասում

Այնքան մեծավարի եւ պատասխանատու է հնչում, երբ տղան ասում է, որ ձեր հետ կամուսնանա, երբ զգա անհրաժեշտ պահը: Բայց դա ընդամենը արդարացում է: Մարդիկ մեծ մասամբ ամենեւին էլ ամենակատարյալ հանգամանքներում չեն ամուսնանում:
Հիշեք զույգերի, որոնք չնայած ամեն ինչին, ամուսնացել են, եւ դուք նրա բերած պատճառների հանդեպ ձեր վերաբերմունքը կփոխեք, ինչու պետք է ձեր ամուսնանալու համար դեռ ժամանակը չլինի:

3. Նա առաջարկում է համատեղ կյանքի «փորձաշրջան»

Ամուսնացող տղամարդիկ իրենք են առաջարկում իրենց ձեռքն ու սիրտը: Նրանք ամեն ինչ հետաձգելու պատճառ չեն փնտրում՝ առաջարկելով միմյանց փորձարկել կենցաղում համատեղելիության տեսակետից:

4. Նա չի ընտրում հարսանիքի օրը

Որոշ տղամարդիկ կարծում են, որ հարսանիքը ձգձգելու լավագույն միջոցը շքեղ մատանիով առաջարկություն անելն է: Այո, այո: Եթե նա փող ունի, ապա նշանադրության մեծ ադամանդակուռ մատանի նվիրելով՝ կարող է իր համար ամուրիի կյանքի եւս մեկ-երկու տարի երաշխավորել՝ թեկուզ եւ նշանվածի կարգավիճակում: Եթե արդեն գրեթե մեկ տարի նշանված եք եւ դեռ չեք որոշել հարսանիքի օրը, դրա իրականացման հավանականությունն արագ է նվազում:

5. Նա շարունակում է հետաձգել հարսանիքի օրը

Որոշ տղամարդիկ որոշում են հարսանիքի օրը, սակայն մեկ-երկու տարի հետո: Այդ ժամանակի մոտենալուն զուգահեռ՝ նրանք այն վերստին տեղափոխում են: Եկեք խոստովանենք. մենք միշտ հետոյին ենք հետաձգում այն, ինչն ավելի քիչ ենք ցանկանում անել, իսկ առաջին հերթին անում ենք այն, ինչ իսկապես ցանկանում ենք:
Եթե ներկայացված սցենարներից մեկը համընկնում է ձեր իրավիճակին, ավելի լավ է ձեր ժամանակն ու էներգիան տրամադրեք այլ տղամարդու, որն իսկապես պատրաստ կլինի իր կյանքը ձեզ նվիրել:



Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE